
Հրդեհ՝ Վանաձորի քաղաքային գերեզմատան մոտ

Նոյեմբերի 10-ին, ժամը 11:31-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Վանաձոր քաղաքի գերեզմանատներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։27-ին։ Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ։l[[=