
Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության Մայր Տաճարում տեղի է ունեցել համահայկական աղոթք՝ հայ գերիների համար

Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության Մայր Տաճարում տեղի է ունեցել համահայկական աղոթք` ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների համար:
Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում նոյեմբերի 10-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի համահայկական աղոթք:
Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։