Ո՛չ, նա «մեր» դեսպանը չէ. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Անահիտ Դալլաքյանը նրան հարցրել է.
«Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՄ-ում մեր դեսպանի հանդեպ Ադրբեջանի դեսպանի պահվածքը և սպառնալիքները»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը վաղուց է, այսպես ասած, «հղի» հայերից, սակայն երբեք իր չափերն անցնելու առիթ չի ունեցել։ Նրա լկտի պահվածքը վերջերս էլ դրսևորվել էր Եվրոպառլամենտի պատգամավորների հանդեպ, երբ դեսպանը թվիթթերյան իր էջում ատրճանակով սպառնալից նկար էր տեղադրել եվրոդեպուտատների հասցեին։
Ավա՜ղ, ելույթային պոռթկումներից այն կողմ գործն առաջ չգնաց։ Ուստի չեմ կարծում, որ Բրյուսելում նրան կպատժեն նման անհարիր վարքի համար։ Բայց սա ընդամենը հարցի մի կողմն է։ Մյուս հարթությունը նիկոլական դեսպանի անարժանապատիվ կեցվածքի հարցն է։
Ո՛չ, նա «մեր» դեսպանը չէ, Հայաստանի դեսպանը չէ, այլ Փաշինյանի հայաստանակործան և արցախուրաց արտաքին քաղաքականության սպասարկուն է։ Ժողովուրդն ասում է. դուռդ փակ պահի՛ր, դիմացինին էլ գող մի՛ ասա։
Ի դեպ, բացահայտեմ, որ երկու մատնանշված դեսպաններն էլ ինտենսիվ պայքարում են և կռիվ են տալիս հենց մեր՝ հանրապետականներիս դեմ՝ մեզ վարկաբեկելու փորձեր անելով եվրոպական քաղաքական շրջանակներում և ինստիտուտներում։ Սադիկովն ու Բալայանը ձեռք ձեռքի Բրյուսելում աշխատում են Հայաստանի ընդդիմադիրների դեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում: