Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի

Թուրք լրագրող Քերիմ Արքասըն հոդված է հրապարակել, որում նշվել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարբաղում (Արցախ) մեծ ներդրումներ է իրականացնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ հիմնական հետաքրքրությունը մասնավորապես 190 հեկտար տարածք ունեցող «Աղդամի ինդուստրիալ պարկ»-ն է։

Այս համատեքստում ընդգծվում է, որ այդ տարածքն ակտիվանալու է, երբ գործարկվի այսպես կոչված թյուրքական ճանապարհը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո։

Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ 5 ամսվա ընթացքում թուրքական ընկերությունների կողմից կատարված ներդրումները կկազմեն 700 մլն դոլար։

Հեղինակը նաև շեշտել է, որ այսպես կոչված «Ղարաբաղի ռազմական հաղթանակը» Թուրքիան և Ադրբեջանը կպսակեն տնտեսական պայքարով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ պատերազմ մեկնարկեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, որը հայտնի է 44-օրյա պատերազմ անունով, ապա 2023-ի սեպտեմբերի 19-ին վերջնականապես հայաթափեց Արցախն ու վերցրեց իր օկուպացիոն ուժերի վերահսկողության ներքո։

Այժմ այնտեղ ընթանում մեծ թափով շինարարական, բնակեցման և հայկական մշակութային ժառանգության պղծման ու վերացման ինտենսիվ աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս