Պետական պարտքն ավելացավ 450 մլն դոլարով
Հայաստանի պետական պարտքն այս Կառավարությունը հերթական անգամ ավելացրեց՝ այս անգամ վարկ վերցնելով Ասիական զարգացման բանկից։
Աննախադեպ տնտեսական աճ ունենալու մասին հայտարարություններ անող Կառավարությունը, որպեսզի կատարի այն խոստումներն ու բյուջետային ցուցանիշները, որոնք սահմանել է 2024 թվականի պետական բյուջեով, հերթական անգամ խոստումները կատարում է պետական պարտքի ավելացման հաշվին։
Կառավարությունը 2024թ. բյուջեի մասին օրենքով սահմանված 482.9 մլրդ դրամ պակասուրդի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկից 450 մլն դոլար վարկ է վերցրել։
Այս գումարից շուրջ 89,469,000 եվրոյի չափ ուղղվել է բյուջետային աջակցությանը։
Վերցված վարկի մնացած հատվածը Կառավարությունն ուղղելու է բանկի հետ համաձայնեցված ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես մի շարք ոլորտներում պատրասվում են անցկացնել բարեփոխումներ։