
«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Էմպոլի»-ի հետ:
Միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել խոշոր` 0:3 հաշվով, իսկ բոլոր գնդակները «Ինտեր»-ը խփել է հանդիպման երկրորդ կեսում:
Դուբլի հեղինակ է դարձել Դավիդե Ֆրատեզին և մեկ անգամ էլ աչքի է ընկել Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում: Առաջին հորիզոնականում «Նապոլի»-ն է: