
Պուտինի ձեռքում նկատվել է ԲՐԻԿՍ-ի ենթադրյալ միասնական արժույթի թղթադրամը

Լրագրողները Կազանում ԲՐԻԿՍ-ի գագթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքում նկատել են ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթի թղթադրամը: Այս մասին գրում է News.ru-ն:
Օրերս Պուտինն ասել էր, որ ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթ ստեղծելու հարցը դեռ չի քննարկվում, քանի որ այն դեռ հասունացած չէ:
«Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթին, ապա այս պահին մենք չենք քննարկում այդ հարցը, այն հասունացած չէ, մենք պետք է շատ զգույշ լինենք, այստեղ պետք է գործենք աստիճանաբար, դանդաղ: Մենք ներկայումս ուսումնասիրում ենք ազգային արժույթների օգտագործման ընդլայնման հնարավորությունը և այնպիսի գործիքների ստեղծումը, որոնք նման աշխատանքը կդարձնեն անվտանգ: Մենք, ինչպես արդեն նշեցի, այժմ քննարկում ենք էլեկտրոնային գործիքների կիրառման հնարավորությունը, նման աշխատանքներ շարունակվում են», – Ռուսաստանի ղեկավարի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը: