
#ՀԻՄԱ.Կազանում մեկնարկում է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովը. ժամանում են պատվիրակությունները․#ՈՒՂԻՂ
Վլադիմիր Պուտինը և օտարերկրյա առաջնորդները ժամանել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպման վայր: Այսօրվա միջոցառումն անցկացվում է «ԲՐԻԿՍ+/աութռիչ» ձևաչափով: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Միջոցառումը մեկնարկել է Թաթարստանի մայրաքաղաք Կազանում։ Ավանդույթի համաձայն՝ հանդիպման մեկնարկից առաջ առաջնորդները համատեղ լուսանկարվել են։
«ԲՐԻԿՍ+/աութռիչ» ձևաչափով գագաթնաժողովին հրավիրված են շուրջ 40 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՊՀ-ից, Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների ղեկավարներ։ Միջոցառմանը մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը: