Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին 3 օրով գործուղել է Կատար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը գործուղվել է Կատար:

Որոշման մեջ ասվում է. « Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին 2024 թվականի հոկտեմբերի 29-31-ը գործուղել Կատարի Պետություն (Դոհա)՝ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի` Կատարի Պետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Կատարի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Տեսանյութեր

Լրահոս