Թուրքիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» 32 օբյեկտ
Թուրքիան հարվածներ է հասցրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիսում՝ հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Իրաքի և Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների թիրախների դեմ օդային գործողություն է իրականացվել…. Ընդհանուր առմամբ, հաջողությամբ ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող 32 թիրախ», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հավելել են, որ գործողությունները շարունակվում են։Ավելի վաղ թուրքական Sabah թերթը, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային, հայտնել էր, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը կարող է ներգրավված լինել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը»:
Ահաբեկչությանը PKK-ի հնարավոր մասնակցության մասին հայտարարել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։Հոկտեմբերի 23-ին ահաբեկչություն է իրականացվել Անկարայում թուրքական Tusaş ավիատիեզերական ընկերության օբյեկտի վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 5 մարդ, ևս 22-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։