
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ֆեթուլլահ Գյուլենի մահվան լուրին

Թուրքիան կշարունակի վճռականորեն պայքարել ահաբեկչական բոլոր կազմակերպությունների դեմ, հատկապես՝ FETÖ-ի դեմ, քանի դեռ դրանք ամբողջությամբ չեն ոչնչացվել։
Դրա մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ մեկնաբանելով FETÖ-ի ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահը։
«Այն փաստը, որ այդ դավաճանը մահացել է «առանց հայրենիքի» և հավերժ կհիշվի դրանով, չի կարող մեղմել այս կառույցից տուժած մեր քաղաքացիների ցավը։ Սակայն դա ցուցիչ է հայրենիքը դավաճանողների անխուսափելի վախճանի ցուցադրման տեսանկյունից»,- ըստ տեղական լրատվամիջոցների՝ նշել են գերատեսչությունում։
Նախարարությունը հիշեցրել է, որ FETÖ-ի մահացած առաջնորդը «մանիպուլացրել է մտքերը, թիրախավորել թուրք ժողովրդի անկախությունն ու ապագան և մեծ վնաս պատճառել պետությանը և թուրքական հերոսական բանակին»։