Ռյութեն մեկնաբանել է Ուկրաինա հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու լուրը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն խոսել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու մասին։ Այս մասին նա գրել է X-ում։

Ռյութեն Հարավային Կորեայի նախագահի հետ քննարկել է այդ հարցը եւ շեշտադրել, որ դա կարող է նշանակել զգալի թեժացում։

Նրանք նաեւ քննարկել են Սեուլի եւ ՆԱՏՕ-ի գործընկերությունը, պաշտպանական արդյունաբերական համագործակցությունը եւ անվտանգությունը Եվրատլանտյան եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում։

Հիշեցնենք, որ Հարավկորեական հետախուզական գործակալությունը ուրբաթ տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան 1 500 հատուկջոկատային է ուղարկել Հեռավոր Արեւելք ուսուցանման եւ կլիմային վարժվելու համար, եւ նրանք, հավանաբար, կուղարկվեն մասնակցելու Ուկրաինայի դեմ մարտերին։

Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել էր Հյուսիսային Կորեային այն բանում, որ նա պատրաստվում է 10 հազար զինվոր ուղարկել Մոսկվային օգնության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031