Վրաստանում երիտասարդների 26,7 տոկոսը գործազուրկ է

Վրաստանում 15-29 տարեկան 576.400 երիտասարդներից 26,7 տոկոսը գործազուրկ է: Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat): Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ հրապարակված տվյալների՝ 15-29 տարեկան 261.600 երիտասարդներից աշխատանք ունեն 191.700-ը։ 191.700 աշխատանք ունեցող երիտասարդների մեծամասնությունը՝ 48,7 տոկոսը, ունի լրիվ ընդհանուր կրթություն (ավագ դպրոց), 6 տոկոսը` միայն տարրական կրթություն, 8.3 տոկոսը` պրոֆեսիոնալ, 37 տոկոսը՝ բարձրագույն, իսկ 0,1%-ը կրթություն չունի։

Ինչ վերաբերում է գործազուրկ երիտասարդների կրթական մակարդակին, ապա 15-29 տարեկան գործազուրկ երիտասարդների 24,1 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, 63.2 տոկոսը` լրիվ ընդհանուր կրթություն, 7.5 տոկոսը` տարրական կրթություն, 5.1 տոկոսը` մասնագիտական, իսկ 0,1 տոկոսն ընդհանրապես կրթություն չունի։

Տեսանյութեր

Լրահոս