Աննա Հակոբյանի աշխատանքային առօրյան՝  ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կնոջ հետ

Վերջին ժամանակներում Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգն անդադար ռիլեր է նկարում: Եվ եթե Նիկոլ Փաշինյանի դեպքում ռիլերը հեծանվային-ընտանեկան են, Աննա Հակոբյանը դրան զուգահեռ, նաև իր աշխատանքային առօրյան է անդադար ներկայացնում:

Երեկ էլ նա հերթական տեսանյութն է հրապարակել սոցիալական ցանցի իր էջում՝ «Աշխատանքային առօրյա» վերտառությամբ:

Թեև այլ տեղեկություններ իր աշխատանքային առօրյան կիսող անձի վերաբերյալ Աննա Հակոբյանը չէր ներկայացրել, դժվար չէր այնտեղ ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի կնոջը՝ Եվա Առաքելյանին:

Կարդացեք նաև

Համագործակցությունը, դատելով Աննա Հակոբյանի առջև դրված նոթատետրի գրառումից,  թերևս «Իմ քայլը» հիմնադրամի և Կարեն Անդրեասյանին ու արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանին պատկանող «AM» իրավաբանական գրասենյակի միջև է, որի տնօրենը Եվա Առաքելյանի կինն է:

Այսինքն՝ ԲԴԽ նախագահի կինը գործնական հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ, այն ԲԴԽ նախագահի, ի դեպ, ով, ըստ էության, այդ ընկերության իրական շահառուն է:

Այս ընտանիքում սովորական բան է ՔՊ-ական վերնախավի մտերմություն անելը: Երկու տարի առաջ էլ Եվա Առաքելյանն ու ամուսինը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, երջանիկ դեմքով, առանց մտահոգվելու, որ կողմնակի դիտորդի մոտ կարող է ոչ կանխակալ դատավորի ընկալում ունենալ, միևնույն սեղանի մոտ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու նրա կնոջ հետ էր լուսանկարվել ՔՊ-ական Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հարսանիքի ժամանակ:

Աննա Հակոբյանը հենց այնպես ոչինչ չի անում. այս անգամ էլ հենց այնպես չի այդ տեսանյութը հրապարակել: Վաղը հաստատ պետք է գալու:

Տեսանյութեր

Լրահոս