Արարատ Միրզոյանը Ստամբուլում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հաքան Ֆիդանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Հանդիպումը տեղի կունենա «3+3» ձևաչափով նիստի շրջանակում։

Բանակցություններ են նախատեսված նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:

Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։

Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031