ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Եմենում հութիների ստորգետնյա զինապահեստներինԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Եմենում հութիների ստորգետնյա զինապահեստներին
Ամերիկյան ուժերը Եմենում հարվածներ են հասցրել հինգ ստորգետնյա զինապահեստների, որոնք պատկանում են «Անսար Ալլահ» խռովարար Աս մասին հայտարարություն են տարածել ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն, այնպես էլ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօր (խմբ.՝ հոկտեմբերի 16-ին) ԱՄՆ-ի ուժերը, այդ թվում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-2 ռմբակոծիչները, ճշգրիտ հարվածներ են հասցրել հութիների կողմից վերահսկվող Եմենում հինգ ամրացված ստորգետնյա զենքի պահեստների», – ասել է Պենտագոնի ղեկավարը:
Օսթինի խոսքով՝ պահեստներում էին գտնվում տարածաշրջանում քաղաքացիական նավերի և ռազմանավերի վրա հարձակվելու համար հութիների կողմից օգտագործվող զենքերի տարբեր բաղադրամասեր։
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ի հարվածներն «ավելի կնվազեցնեն հութիների կարողությունները՝ շարունակելու ապակայունացնող գործողությունները, և կպաշտպանեն ամերիկյան ուժերին և անձնակազմին աշխարհի ամենակարևոր ջրային ուղիներից մեկում»։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ նույնպես նշվում է հարվածների մասին։ Գերատեսչությունը հավելում է, որ ըստ իրենց գնահատումների՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և տուժածներ չեն եղել։ 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները հարձակումներ են սկսել Կարմիր ծովով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով անցնող նավերի վրա՝ ի աջակցություն պաղեստինցիների։ Ի պատասխան այս գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները ստեղծել են միջազգային կոալիցիա՝ ապահովելու նավարկության ազատությունը և պաշտպանելու նավերը Կարմիր ծովում: Այս ընթացքում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին։