
Թուրքիայում երկարացվել է միգրանտների աշխատանքի թույլտվության ազատման ժամկետը

Թուրքիայում «Աշխատանքային իրավունքի կիրառման միջազգային կանոնակարգում» փոփոխություն է արվել, ըստ որի՝ երկարաձգվել է միգրանտների աշխատանքի թույլտվության ազատման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ կանոնակարգի շրջանակներում ապաստան հայցողները կազատվեն աշխատանքի թույլտվությունից՝ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության ծանուցման մեջ նշված շրջանակում և ժամկետներում։
Վերոհիշյալ կանոնակարգը վերաբերում է նաև մարդասիրական կացության թույլտվության և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող օտարերկրացիներին: Բացի այդ, Թուրքիայից այլ երկիր տեղափոխվող օտարերկրացիները նույնպես կկարողանան օգտվել այս արտոնությունից։
Որոշումը հրապարակվել է Թուրքիայի պետական «Resmi gazete» թերթում։