
Դեմոկրատները Բայդենից խլել են վերընտրման շանսը, ինչպես կոնֆետը կվերցնեին երեխայից. Թրամփ

Դեմոկրատները խլել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նոյեմբերին ընտրությունների մասնակցելու հնարավորությունը, ինչպես կոնֆետը կվերցնեին երեխայից։ Այսպիսի կարծիք է հայտնել երեքշաբթի Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Ես Բայդենի երկրպագուն չեմ, եւ ով կարող է [նրա երկրպագուն] լինել, բայց նրանից գողացել են ընտրությունները։ Դրանք խլել են նրանից, ինչպես կոնֆետը երեխայից։ Եվ նա չարանում է»,- ասել է հանրապետականը՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ Ատլանտայում (Ջորջիայի նահանգ)։
Թրամփը կարծում է, որ ընտրություններին մասնակցությունից հրաժարվելուց հետո Բայդենը իր հանդեպ ավելի մեծ համակրանք է զգում, քան փոխնախագահ Քամալա Հարիսի, որը Բայդենին փոխարինել է նախագահական ընտրարշավում։