Բաժիններ՝

Գեղարքունիքում ընտանիքի անդամները թունավորվել են ձմերուկից և տեղափոխվել հիվանդանոց

Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին են զանգահարել «Գավառ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «էկզոգեն թունավորում անհայտ էթալոգյայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 5 քաղաքացի։

Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 68-ամյա Ռոզա Ղ․-ն, 35-ամյա Սյուզաննա Չ․-ն, 13-ամյա Ռ․ Ա․-ն, 10-ամյա Մ․ Ա․-ն և 6-ամյա Ա․ Ա․-ն:

Ոստիկանները տեղում պարզել են նաև, որ նշված անձինք հանդիսանում են ընտանիքի անդամներ, իսկ թունավորումը ստացել են հոկտեմբերի 12-ին ժամը՝ 20։00-ի սահմաններում, իրենց տանը ձմերուկ ուտելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031