Բաժիններ՝

Հունգարիայի վարչապետը ցնցված է ԵԽ-ում քննարկումների ցածր մակարդակից

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ցնցված է Եվրախորհրդարանում քննարկումների ցածր մակարդակից: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Օրբանը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է Հունգարիայի ԵՄ նախագահության ծրագիրը՝ ընդգծելով համայնքի տնտեսական խնդիրները։ Նրա ելույթը սուր քննադատության արժանացավ Եվրախորհրդարանի անդամների, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի կողմից, ովքեր Օրբանին մեղադրել են Ուկրաինային անբավարար աջակցության և ժողովրդավարության սկզբունքներից նահանջելու մեջ։

«Եվրոպական մշակույթը հունգարացիների համար որակի արտահայտություն է, բայց բոլորը տեսան քննարկումների մակարդակը։ Ես մշակութային շոկի մեջ էի, քաղաքական գործիչները վիճեցին ինձ հետ՝ անտեսելով փաստերը, ատելություն և անտարբերություն դրսևորելով հունգար ժողովրդի հանդեպ»,- ասել է Օրբանը: 

Հունգարիայի վարչապետը նշել է, որ ակնկալում է բավականին բարձրորակ քննարկում այն ​​մասին, թե ինչու է եվրոպական տնտեսությունը դժվարությունների մեջ և հետ է մնում ԱՄՆ-ից ու Չինաստանից, և ինչ է պետք փոխել՝ կրկին մրցունակ դառնալու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս