
Պատժամիջոցների շրջանցման 318 փորձ՝ Վրաստանի սահմանին

2024 թվականին Վրաստանի սահմանին միջազգային պատժամիջոցները շրջանցելու փորձերի 318 փաստ է հայտնաբերվել։ Այս տվյալը վրաստանյան Interpressnews լրատվամիջոցին հայտնել են ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից:
«Նշված փաստերով ապրանքը հետ է ուղարկվել, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժամիջոցները շրջանցելու փորձով առաջացել է նաև քրեական պատասխանատվություն, և գործը հանձնվել է համապատասխան քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար»,- հայտնել են եկամուտների ծառայությունից:
Նույն տեղեկության համաձայն, 2023 թվականի ընթացքում գրանցվել է պատժամիջոցների շրջանցման փորձի 852 դեպք։