Բրիտանական էլիտար դպրոցը հրաժարվել է ընդունել Ռոնալդուի երեխաներին
Newsvo-ն տեղեկացնում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է զավակներին կրթության տալ Սուրբ Ջուլիանի անվան բրիտանական էլիտար դպրոցում, որը 90 տարվա պատմություն ունի, սակայն էլիտար դպրոցի ղեկավարությունը մերժել է նրա դիմումը:
Կրթօջախում աշակերտների համար շքեղ պայմաններ են ստեղծված, իսկ մասնաշենքերից մեկի պաշտոնական բացումը կատարել է Եղիսաբեթ թագուհին:
Դպրոցի դասարանները տեղակայված են 18-րդ դարում կառուցված ամրոցում: Տարածքում առկա են համերգային դահլիճ, ֆուտբոլի ստադիոն, շքեղ այգիներ և շատրվաններ: Աշակերտներից շատերը ճանապարհորդում են ամբողջ Եվրոպայով:
Բրիտանական դպրոցի տնօրինությունը կարծում է, որ Ռոնալդուի ավագ որդու՝ Կրիշտիանու կրտսերի հանրահայտ լինելը կարող է բացասական ազդեցություն ունենալ մյուս աշակերտների վրա: Հետագայում պարզ է դարձել, որ դպրոցում ծնողները ստորագրահավաք են կազմակերպել Ռոնալդուի տղայի ընդունելության դեմ, իսկ տնօրինությունն ընդառաջել է նրանց:
Նշենք, որ Կրիշտիանու կրտսերը վերջերս «Ալ Նասրի» երիտասարդական թիմի հետ դարձել էր Սաուդյան Արաբիայի չեմպիոն: