Բաժիններ՝

Ռուսաստանցի գեղասահորդների զույգը մտադիր է ներկայացնել Հայաստանը

Ռուսաստանցի գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մտադիր են ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Նրանք հանդես են գալիս զուգասահքում։

Հայ մարզուհին նշել է, որ վաղուց է ունեցել Հայաստանը ներկայացնելու մտադրություն։

«Քանի որ ես հայուհի եմ, միշտ ունեցել եմ Հայաստանը ներկայացնելու մտքեր։ Երբ փոքր էի ու մարզվում է Ստաս Մորոզովի թիմում, նա ասում էր, որ պետք է ներկայացնել Հայաստանը։ Այդ միտքը ամբողջ կյանքում ինձ հետ էր։

Երբ եղավ վնասվածքը, այն կարծես մեզ ուղղորդեց ինչ-որ բան փոխել։ Երբ Նիկիտայի հետ նոր էինք սկսել հանդես գալ զուգասահքում, ցանկանում էինք ներկայացնել Հայաստանը, սակայն դա համավարակի ժամանակ էր։ Եվ միայն հիմա ունեցանք նման քայլ անելու համարձակություն։ Գրեթե ոչ ոք չի աջակցել մեզ, ամեն ինչ արել ենք ինքներս։

Հույս ունենք մասնակցել Օլիմպիական խաղերին։ Հուսով ենք, որ ամեն բան լավ է լինելու»,- ասել է 21-ամյա Կարինա Ակոպովան։

Կարինան տևական ժամանակ բուժվել է մեջքի վնասվածքից, հիմա արդեն սկսել է ելույթները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս