Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան. ԱԳ փոխնախարար

Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ընդհանուր տարածաշրջանին. այս մասին թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Վերջինս լավատեսություն է հայտնել հայ-թուրքական ապագա համագործակցության վերաբերյալ։

«Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայումս արգելափակված են կամ պատշաճ կերպով չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան»,- ասել է նա։

Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով՝ նա նշել է.«Շատ ավելին կարելի է անել, և դա կարելի է անել ավելի արագ: Ուղերձը, որը մենք միշտ փորձում ենք փոխանցել մեր թուրք գործընկերներին, հետևյալն է՝ գործելու ժամանակը հիմա է, պետք չէ ժամանակ կորցնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30