
«BMW»-ն Նալբանդյան փողոցում բախվել է շենքի պատին

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Նարեկ Յ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին ապա առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով թիվ 17 շենքի պատին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։