
ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում ցուցաբերած քաջության և վճռականության համար։ Այս մասին Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
«Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա դեմ է ռուսական իմպերիալիզմին և Ադրբեջանի հետ քրտնաջան աշխատում է խաղաղության պայմանագրի վրա, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը», – իր գրառման մեջ նշել է Միխայել Ռոթը՝ հավելելով, որ ժողովրդավարությունն ու ազատությունն անվտանգության կարիք ունեն և Եվրոպական միությունը վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար։