ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտերբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին:
Ինչպես տեղեկանում ենք ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդեռլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Նիդեռլանդներ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Վերոնշյալի շրջանակներում կարևորվել է Նիդեռլանդների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: