Բաժիններ՝

Դանակահարություն՝ Արարատի մարզի գյուղերից մեկում, կա վիրավոր. տաք հետքերով գտել են կասկածյալին

Սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ թևատակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆ. Ստեփանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Մ.-ն է։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, նշված գյուղի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի 33-ամյա բնակիչ Արմեն Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Մկրտիչ Մ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս ստացել է մարմնական վնասվածքը։

Մինչ բժիշկները հիվանդանոցում բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են կասկածյալի գտնվելու վայրը, հայտնաբերել նրան ու նշված արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արյունոտ վերնաշապիկ, հեռախոս և այլ կասկածելի իրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս