«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և դեղահաբեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժքույր Ն․Մ․-ն թմրամիջոց է փոխանցելու կալանավորված անձին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը։  Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 09։35-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին, խուզարկության ենթարկելով Ն․Մ․-ի անձնական իրերը, վերջինիս հեռախոսի պատյանից հայտնաբերել են գործարանային արտադրության խոհանոցային դանակ և էլեկտրոնային ծխախոտ։ 

Անվտանգային ռենտգեն սարքի միջոցով ծառայողներն էլեկտրոնային ծխախոտի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, 23,36 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, ինչպես նաև՝ 25 հատ «AN 627» գրառմամբ դեղահաբ։  Ն․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30