
Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին. ՏԿԵՆ

14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։Այս մասին հայտնում է ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը: Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին` ժամը 22։55-ի սահմաններում, Հայկական ատոմայականը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։