Բաժիններ՝

638 միլիոն դրամ՝ ՆԳՆ-ին. կրթական ծախսերը տեղը զիջել են այլ ծախսերին

Կրթություն չունեցող՝ ընդամենը հիմնական դպրոցի ավարտական վկայականով, բայց 300-400.000 դրամ աշխատավարձ ստացող պարեկների կրթական ցածր մակարդակը շարունակում է չհուզել Հայաստանի Կառավարությանը, որի ղեկավարը բարձրագույն կրթության դիպլոմ ստացավ 2018 թվականից հետո, երբ դարձավ վարչապետ։

Թեև բյուջեով Ներքին գործերի նախարարությանն այս տարի հատկացվել է հսկայական գումար՝ ՆԳՆ կրթական ծառայությունների համար, ինչն էապես կբարելավեր թերի և բարձրագույն կրթություն չունեցող պարեկների վիճակը, սակայն, պարզվում է՝ Կառավարությունը որոշել է կրթական ծրագրերի համար նախատեսված գումարը ծախսել այլ նպատակով։

Կառավարության հերթական որոշմամբ Ներքին գործերի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների շրջանակներում կատարվել է 638 միլիոն 583.000 դրամի վերաբաշխում։

ՀՀ ՆԳՆ կրթական ծառայությունների համար նախատեսված այդքան գումարը ծախսվել է այլ նպատակներով։

Կարդացեք նաև

Մասնավորապես՝

– Պարեկային ծառայության համար տրանսպորտային միջոցների ավտոլվացման, ընթացիկ նորոգման և պահպանման, տարահանման, ավտոմոբիլներում առկա «mobile» համակարգի ընթացիկ սպասարկման ծառայությունների և վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով առաջարկվում է հատկացնել 408,583.0 հազար դրամ

– Ոստիկանության զորքերի համար կենցաղային և հանրային սննդի ծառայությունների ձեռքբերմանն առաջարկվում է ուղղել 30,000.0 հազար դրամ

– Իրականացվել են մի շարք այլ ծախսեր ևս։

Սահմանված ապրանքները, ծառայությունները և աշխատանքը ձեռք բերել ՆԳՆ կրթական ծառայություններ՝

Բարձրագույն մասնագիտական կրթության ծառայություն միջոցառման համար նախատեսված գումարի հաշվին՝ 370 միլիոն 064 հազար դրամ։

Միջին մասնագիտական կրթության ծառայություն միջոցառման հաշվին՝ 218 միլիոն 040.5 հազար դրամ։

Նախնական մասնագիտական կրթության ծառայություն միջոցառման համար՝ 50 միլիոն 479.0 հազար դրամ։

Տեսանյութեր

Լրահոս