Երիտասարդները հայտնել են, որ թմրանյութը ձեռք են բերել Տելեգրամի միջոցով
Օգոստոսի 14-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 29-ամյա երիտասարդի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։
Պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել վարորդին և 29-ամյա ու 33-ամյա 2 ուղևորներին։
33-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականչավուն զանգվածներով տարաներ և կաթուցիչ։
Վարորդը և 29-ամյա ուղևորը մեքենայից իրավապահներին են ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով տարաներ, կաթուցիչներ, աղացներ։ Երիտասարդների հայտնածով՝ հայտնաբերված թմրանյութը ձեռք են բերել Տելեգրամի միջոցով։
Վարորդը և 2 ուղևորները, կազված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Սևանի քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։