Պուտին-Ալիև բանակցություններն ավարտվել են

Բաքվում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

Պետությունների ղեկավարները բանակցություններն անցկացրել են նեղ և ընդլայնված կազմերով։ Այնուհետև տեղի կունենա նախագահների կողմից համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն և հայտարարություն լրատվամիջոցների համար։

Ռուսաստանի նախագահը երկօրյա պետական այցով Ադրբեջան էր ժամանել օգոստոսի 18-ին։Նեղ ձևաչափով բանակցությունների սկզբում Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան ուրախ կլինի օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և երկու երկրների միջև սահմանի սահմանազատմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031