Բաքվում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն օգոստոսի 18-ից պետական այցով գտնվում է Ադրբեջանում, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կշարունակի քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Այս մասին հանդիպման մեկնարկին հայտնել է Ալիևը։«Այսօր պետական ​​այցի շրջանակներում մենք շարունակում ենք մեր շփումը։

Ըստ էության, մենք երեկվանից սկսել ենք մեր շփումը և ունեցել ենք մտքերի հանգամանալից փոխանակում ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Այսօր կշարուակենք ինչպես նեղ կազմով, այնպես էլ ընդլայնված», – ասել է Ալիևը հանդիպման ժամանակ։

Ալիևը նաև նշել է, որ բավարարված է երկկողմ համագործակցության մակարդակով։

Իր հերթին Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ռուսերենի նկատմամբ ուշադրության համար՝ շեշտելով, որ Ադրբեջանում գործում է 300 ռուսական դպրոց։ Պուտինը նաև ասել է, որ Բաքուն ակտիվորեն զարգանում է, և քաղաքն անվանել է «օազիս տարածաշրջանում»։

ՌԴ նախագահը նախորդ անգամ Բաքու էր այցելել 2018 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս