Չինաստանը 16-րդ երկիրն է, որտեղ Թուրքիան ամենաշատ արտահանումն է կատարել հուլիսին
Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) հրապարակել է Թուրքիայից Չինաստան արտահանան ծավալների վերաբերյալ տվյալներ, ըստ որոնց՝ Չինաստան արտահանման ծավալները 2023-ի հուլիսի համեմատ աճել են 51%-ով՝ կազմելով 312.9 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2024-ի հուլիսի տվյալների համաձայն՝ Չինաստանը դարձել է 16-րդ երկիրը, որտեղ Թուրքիան ամենաշատ արտահանումն է կատարել։ Չինաստան կատարված արտահանումը 2024-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա համեմատ աճել է 11.6%-ով՝ հասնելով 1.8 միլիարդի։
Հուլիսին Չինաստան կատարված արտահանման ամենամեծ ծավալը (187.6 մլն դոլար) եղել է հանքաարդյունաբերության ոլորտից, 63.9 մլն դոլարը եղել է քիմիական նյութերից և արտադրանքից, 9.6 միլիոնը՝ սև և գունավոր մետաղներից, 8.2 մլն դոլարը տեքստիլ արդյունաբերությունից և 6.5 մլն դոլարը՝ էլեկտատեխնիկայից և էլեկտրոնիակայից։
Հուլիսին ամենաշատ արտահանումները Չինաստան կատարվել են Անկարայից, կազմել է 111.8 մլն դոլար։ Անկարային հաջորդում են Ստամբուլը (77.8 մլն դոլար), Քասթամոնուն (33 մլն դոլար), Իզմիրը (12.2 մլն դոլար) և Քոնիան (9.8 մլն դոլար)։