
«BMW»-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք՝ բախվելով հեղուկ գազի լցակետի սարքավորումներին

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Էջնիածին-Երևան ավտոճանապարհին գործող «33» բենզալցակայանի տարածքում Սեյրան Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեղուկ գազի լցակետի սարքավորումներին և հայտնվել գազալցակայանի տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:
Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում իրականացնում են հերթապահություն: