
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ցինցինատիի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող թենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջին հաղթանակն է տոնել Ցինցինատիի WTA մրցաշարում: Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց Կանադան ներկայացնող Բյանկա Անդրեսկուի հետ:
Մոտ 2 ժամ ձգված մրցաշարում Ավանեսյանը հաղթեց երկու սեթում` 6:4, 7:5 հաշվով:
Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձր տեղը եղել է 60-րդ հորիզոնականը՝ 2024 թվականի փետրվար ամսին:
Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: