Բաժիններ՝

Հայաստանը կմիանա «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառմանը

ԲՐԻԿՍ-ի և Անկախ պետությունների համագործակցության 14 երկիր, այդ թվում՝  Հայաստանը, կմիանան օգոստոսի 24-ին տեղի ունենալիք «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությանը։

«2024 թվականին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հանձնարարությամբ, Կինոյի հիմնադրամի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ միջոցառման օպերատորը կլինի «Ռոսկինո» ընկերությունը։ «Կինոգիշերին» Ռուսաստանից բացի կմասնակցեն նաև ԲՐԻԿՍ-ի և ԱՊՀ-ի 14 երկիր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառումն ավանդաբար նվիրված է Ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։

«9 տարի անընդմեջ մենք իրականացնում ենք այս միջոցառումը՝ էկրանների առաջ հավաքելով ամբողջ Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ։ Այս ընթացքում «Կինոյի գիշերը» դարձել է իսկական ընտանեկան տոն», – մամուլի ծառայությունում ասել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

Ըստ աղբյուրի՝ ֆիլմերը կցուցադրվեն Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Եթովպիայում, Եգիպտոսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում գտնվող դեսպանատներում, մշակութային կենտրոններում և օտար երկրներում գործող ռուսական այլ հաստատություններում։

Նախատեսվում է, որ կինոդիտումներ կկազմակերպվեն Ռուսաստանի և արտերկրի ավելի քան 5 հազար վայրերում։

Նշվում է, որ ամեն տարի «Կինոգիշեր»-ի համար ընտրվում են ռուսական կինոյի ամենավառ նոր թողարկումներից երեքը: Հաղորդվում է, որ «Կինոյի գիշեր» հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին՝ Մոսկվայի Հաղթանակի թանգարանի «Պոկլոնկա» կինոթատրոնում։

Ցուցադրությունները տեղի կունենան երեք կինոդահլիճներում՝ Ժուկով, Ռոկոսովսկի և Վասիլևսկի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս