ԿԲ-ն ներկայացրել է թանկարժեք մետաղների գներն ու փոխարժեքները
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ օգոստոսի 13-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները՝
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.36 դրամով և կազմել 388.62 դրամ:
Եվրոյի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 424.53 դրամ:
Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.29 դրամով և կազմել 4.27 դրամ:
Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.47 դրամով և կազմել 496.89 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 321.71 դրամով և կազմել 30621.95 դրամ:
Արծաթի գինն աճել է 5.20 դրամով և կազմել 349.41 դրամ: