Բացառությամբ մի քանի դատավորների, մյուսները դարձել են Փաշինյանի հրահանգները դակող. Իշխան Սաղաթելյան

Սա ի սկզբանե կարված, շինծու քրեական գործ է, դասական քաղաքական հետապնդում: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդության քննարկմանը:

«Ակնհայտ է, որ այսօր դատական համակարգը, բացառությամբ մի քանի դատավորների, դարձել է Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները դակողը, քննչական մարմինների, դատախազության ապօրինի գոծողությունների վերջնական դակողը։

Մենք երբեք հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպվելու։ Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիվը տվել ենք, շարունակելու ենք ավելի մեծ թափով»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Դաշնակցության անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս իշխանությունների կողմից հետապնդվել են:

«Վստահ եմ՝ առաջիկայում հետապնդումները շարունակվելու են։ Այս իշխանության թիրախում պայքարող քաղաքական ուժերն են, բայց քանի դեռ կան այդ ուժերը, այս երիտթուրքական կառավարությունն իր ծրագրերը չի կարողանալու ամբողջապես ավարտին հասցնել»,-հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս