«Դեբի» փոթորիկը հասել է Ֆլորիդա նահանգի ափ
Դեբի» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափ։
Այս մասին հայտնում է Փոթորիկների դեմ պայքարի ԱՄՆ ազգային կենտրոնը (NHC):Ավելի վաղ NHC-ը տեղեկացրել էր, որ «Դեբի» արևադարձային փոթորիկը ուժեղացել է՝ հասնելով ժամում 120 կիլոմետր արագության։
«Դեբին հենց նոր է հասել Ֆլորիդայի Բիգ Բենդ շրջան։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ի հարավ-արևելքում սպասվում են սաստիկ ջրհեղեղներ», – ասվում է NHC-ի կայքում հրապարակված հրապարակման մեջ:
Նշվում է, որ փոթորկի նախազգուշացում է գործում նաև Ջորջիա և Հարավային Կարոլինա նահանգների ափամերձ հատվածի համար։