Նախագահը Բորիս Սահակյանին համատեղության կարգով դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանին, համատեղության կարգով, նշանակել Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»,- նշված է Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031