ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Հարավային Կովկասի հարցերում․ Վեդանտ Պատել

Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասի հարցերում և այդ ուղղությամբ կշարունակի աշխատանք տանել։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն՝ անդրադառնալով  ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ տարածաշրջան կատարած այցին և դրա արդյունքներին։

«Սա մի հարց է, որում ինչպես պետքարտուղարն, այնպես էլ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել։ Այդ ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել», – իր խոսքում նշել է Պատելը՝ չմանրամասնելով, սակայն, Լուի Բոնոյի այցի արդյունքները։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը, խոսելով հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին տեղի ունենալիք ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ հարցին, նշել է․

«Կրկին, պարզապես կասեմ, որ դա մի բան է, որի վրա պետքարտուղարը կենտրոնացած է, և մենք կշարունակենք խորապես ներգրավված լինել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031