Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ-թուրքական սահմանին։ Այս մասին հայտնում է թուրք հաղորդավարուհի Սենա Ալկանը:

«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները թուրք – հայկական սահմանին կանցկացնեն բանակցությունների 5-րդ փուլը»,– X սոցցանցում գրել է թուրք հաղորդավարուհին։

Ըստ նրա` հանդիպումը կկայանա առավոտյան հայկական կողմում, ցերեկը՝ թուրքական:
Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը նախատեսված էր դեռևս հուլիսի 3-ին, սակայն հետո թուրքական կողմը հրաժարվեց դրանից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031