Արմավիրում 530 մլն դրամով «Թումո» կենտրոն կկառուցվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որոշում ընդունվեց, որ Արմավիր քաղաքում 530 մլն դրամով մինչև 2026 թ. կկառուցվի «Թումո» կենտրոն։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ «Սիմոնյան» կրթահամալիրի և Արմավիրի մարզպետարանի ու համայնքապետարանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ քաղաքում համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքում կկառուցվի «Թումո» կենտրոն։

Նախատեսվում է, որ այս կենտրոն կհաճախեն 12–18 տարեկան շուրջ 3 800 երեխա։

Նա տեղեկացրեց, որ այս պահին հանրապետությունում գործում է 5 «Թումո» կենտրոն, որտեղ արդեն իսկ հաճախում է 25 հազար ուսանող։

Սանոսյանի խոսքով՝ ընթացքի մեջ են Եղեգնաձորի «Թումո» կենտրոնի կառուցման աշխատանքները, որի բացումը նախատեսված է սեպտեմբերին, և Մասիսի կենտրոնը, որը կբացվի մինչև տարեվերջ` դեկտեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031