Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է պաղեստինյան խմբավորումների կայացրած որոշումը
Թուրքիայի արտգործնախարարությունն իր գոհունակությունն է հայտնել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում պաղեստինյան խմբավորումների կողմից ընդունված որոշման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ ասված է. «Իսրայելի կողմից Գազայում իրականացվող հարձակումների ամբողջ ուժգնությամբ շարունակվելու և Արևմտյան Ափում ու Արևելյան Երուսաղեմում ճնշումների էլ ավելի սաստկացման ներկա պայմաններում Պաղեստինում քաղաքական միության հաստատման կարևորությունն ու հրատապությունն էլ ավելի է բարձրացել:
Մենք մեկ պահ առաջ դրական արդյունք ենք ակնկալում Պեկինում ընդունված հայտարարության մեջ նշված քայլերի կյանքի կոչման և Պաղեստինում քաղաքական միության հաստատման հարցում»:
Այս համատեքստում Թուրքիայի ԱԳՆ-ն կարևորել է նաև այդ ուղղությամբ թուրքական կողմի իրականացված և իրականացվելիք քայլերը, ինչպես նաև ողջունել պաղեստինցիների կոմպրոմիսի հասնելու հարցում Չինաստանի ունեցած ներդրումը:
Հիշեցնենք, որ «Պաղեստինի փրկության կազմակերպության» (FKÖ) գլխավորությամբ հուլիսի 21-ից 22-ը Պեկինում պաղեստինյան 14 խմբավորման ներկայացուցիչներ հանդիպումներ էին անցկացրել:
Հանդիպման օրակարգում էր եղել Պաղեստինում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների դադարեցումն ու հրադադարի հաստատմանը վերաբերող հարցեր:
Հայտնի էր դարձել, որ բոլոր խմբավորումներն ազգային միության հասնելու և ժամանակավոր ազգային հաշտության կառավարություն ստեղծելու հարցում եկել էին համաձայնության:
Բացի այդ, նշվել էր որ «FKÖ»-ն հռչակվել է որպես Պաղեստինի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: