Բաժիններ՝

Բժիշկը զգուշացրել է երկաթի դեֆիցիտի անսպասելի ախտանիշի մասին

Երկաթի պակասի դեպքում մարդու մոտ կարող է ցանկություն առաջանալ ճաշակել ոչ ուտելի առարկաներ։ Այս անսպասելի ախտանիշի մասին «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում զգուշացրել է թերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Կոնդրախինը։

Կոնդրախինն ընդգծել է, որ երկաթի դեֆիցիտի անեմիան կյանքին վտանգ չի ներկայացնում, քանի որ օրգանիզմը հարմարվում է օգտակար նյութի բացակայությանը։ Սակայն, ըստ բժշկի, այս վիճակում կյանքի որակը զգալիորեն նվազում է․ թթվածնի մշտական ​​պակասի պատճառով մարդն իրեն վատ է զգում, ուժի կորուստ ու հյուծվածություն է զգում։

Նաև երկաթի պակասի դեպքում հաճախ է ի հայտ գալիս շնչահեղձություն, մաշկը և լորձաթաղանթները գունատվում են, նկատվում են գլխապտույտ, գիտակցության կորուստ և ցնցումներ, ըստ shantnews-ի՝ ասել է Կոնդրախինը։

Մասնագետի խոսքով՝ օգտակար նյութի պակասի առաջին նշանը հաճախ մազաթափությունն է, և շատ հիվանդներ նշում են ոչ ուտելի իրերը փորձելու ցանկության մասին։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս