Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հանրային կապերի գրասենյակը հայտնել է, որ Էրդողանը և Շոլցը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը և Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները:

Հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին՝ Գազայի հատվածի վրա հարձակումները դադարեցնելու առիթը բաց չթողնելու համար։

Էրդողանը հանդիպմանը նշել է, որ Թուրքիան աջակցություն է ակնկալում Գերմանիայից ԵՄ-ին անդամակցելու գործընթացը վերականգնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031