Վիզաների հարցով իրավիճակը փաստացի նույնն է, ինչ 2017թ. նոյեմբերին՝ Սերժ Սարգսյանի թողած կետում. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Կարեն Եղիազարյանը նրան հարցրել է.

«Նիկոլը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն ԵՄ մտնելու համար չի անցկացվի, ինչպե՞ս կմեկնաբանեք»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Կրկնեմ, այդ հարցը բովանդակությամբ դատարկ է, հեռանկար չունի, սակայն անգամ Նիկոլի հայտարարությունից հետո կշարունակի օգտագործվել ռեժիմի կողմից համ քարոզչական մեդիափուչիկ փչելու համար, համ էլ հարկ եղած դեպքում, տվյալ պատրվակով ՀՀ Սահմանադրության փոփոխության համար։

ԵՄ-ին անդամակցության հարցը դասական լոգիկայով նույնիսկ ակնհայտ ֆեյք հարց է։ Տեսեք, ԵՄ-Հայաստան դիրքորոշումների տարբերակները ընդամենը 4-ն են՝

1. ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ է

2․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ չէ

3․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանը պատրաստ է

4․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանն էլ պատրաստ չէ։

Հիմա ինքնուրույն ընտրեք այս 4 տարբերակներից այն, որը համապատասխանում է մեր իրավիճակին… Անշուշտ, դա չորրորդ տարբերակն է՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Օրերս, ի դեպ, հրապարակվեցին համաեվրոպական սոցհարցման տվյալները ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցերով։ Որոշ երկրներ հանած՝ եվրոպացիների զգալի մեծամասնությունը դեմ է նույնիսկ Ուկրաինայի անդամակցությանը, դե պատկերացրեք՝ Հայաստանի հարցով ինչպիսին կլիներ եվրոպացիների իրական կարծիքը։

Այս ռեժիմին ԵՄ իշխանությունները, ի հակառակ հրապարակային գովասանքի, նույնիսկ վիզաների ազատականացման հարցում ընդառաջ չեն գնում, ի՞նչ անդամության մասին է խոսքը։

Վիզաների հարցով իրավիճակը փաստացի նույնն է, ինչ 2017թ.-ի նոյեմբերին՝ Սերժ Սարգսյանի թողած կետում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս