Բաժիններ՝

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում

Նախօրեին Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով բժշկական կենտրոնում մինչ այս պահը շարունակում են բուժում ստանալ 2 տուժած։ Հայտնում են Սպիտակի ԲԿ-ից։

Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուս վիրավորինը` միջին ծանրության, շարունակում են գտնվել բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում` շարունակելով ստանալ համապատասխան բուժօգնություն:

Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 5 հոգի, որոնցից մեկը` մահացած վիճակում:

Բոլոր վիրավորներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ստացել նեղ մասնագիտական բուժօգնություն:

Տուժածներից երկուսը, այդ թվում` անչափահաս երեխան, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո երեկ երեկոյան դուրս են գրվել հիվանդանոցից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031